Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Ցիստիտը չի' կարելի անտեսել

Ցիստիտը չի' կարելի անտեսել

Ցիստիտ... Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. Կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց:

 

ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ցիստիտով (միզապարկի բորբոքում) հիվանդացած մարդը գիտի, որ հիվանդության դրսևորումներն այնպիսի անհարմարություններ են պատճառում, որոնք պարզապես հնարավոր չէ անտեսել։ Նման իրավիճակը դրդում է նույնիսկ ամենաթեթևամիտ հիվանդին անհապաղորեն սկսել բուժումը։

 

Ցիստիտին բնորոշ է հաճախակի և ցավագին միզումը։ Որպես կանոն, հիվանդի ընդհանուր վիճակը չի վատթարանում։ Միայն աննշան կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը։ Մեզը սովորաբար դառնում է պղտոր, և նրանում կարող են հայտնվել արյան հետքեր։ Երբեմն ցիստիտն ուղեկցվում է ցայլքոսկրի վերին հատվածի և մեջքի ստորին մասի ցավերով։ Պետք չէ շփոթել ցիստիտը միզածորանների բորբոքման` ուրետրիտի հետ։ Ուրետրիտը դրսևորվում է միայն անհարմարության զգացողություններով, կամ միզելու ժամանակ սուր ցավով։ Այս հիվանդությունները հաճախ զուգակցվում են։

 

Ցիստիտը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով։ Այս հիվանդության արագ և արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է պարզել նրա ծագումնաբանական գործոնը, թեև, ինչպես փորձն է ցույց տալիս, դա միշտ չէ, որ հաջողվում է։

 

Պայմանականորեն ցիստիտը կարելի է բաժանել երկու խմբի` վարակիչ և ոչ վարակիչ։ Վերջինս կարող է ագրեսիվ քիմիական նյութերի ներգործման արդյունք լինել. օրինակ` փոքր կոնքի օրգանների ուռուցքների ռադիոթերապիայի ընթացքում միզապարկի ճառագայթման (ճառագայթային ցիստիտ) հետևանքով, բարձր դեղաչափերով դեղորայքի ընդունման (այսպես կոչված դեղորայքային ցիստիտ), կծու կերակուրների և ոգելից խմիչքների օգտագործման դեպքերում։ Պատշաճ բուժման բացակայության դեպքում մեծավմասամբ ոչ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսին միանում է ինֆեկցիան, որի հարուցիչներն են` բազմաթիվ միկրոօրգանիզմները, այդ թվում` աղիքային ցուպիկը, պրոթեյը, էնտերոկոկկերը, ստաֆիլոկոկկերը, ստրեպտոկոկկերը, խլամիդիան, միկոպլազման, ուրեապլազման և գոնոկոկկերը։ Այն փաստը, որ ցիստիտով հիվանդանում են հիմնականում կանայք, պայմանավորված է միզասեռական համակարգի կենսաբանական կառուցվածքի առանձնահատկություններով։ Կարճ ու լայն միզուկը մոտ է հեշտոցին և ուղիղ աղիքին, ինչը հաճախ նպաստում է պաթոգեն միկրոօրգանիզմների ներթափանցմանը միզապարկ։

 

Ինֆեկցիոն ցիստիտի առաջացմանը նպաստում են գերսառեցումը, անձնական հիգիենայի կանոններին չհետևելը, միզապարկից մեզի արտահոսման խանգարումը, դեֆլորացիան, հղիությունը, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը։ Տղամարդկանց մոտ ցիստիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմայով, քարային հիվանդությունով, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով։

 

ՉՁԳՁԳԵԼ ԲՈՒԺՈՒՄԸ

 

Ըստ հիվանդության ընթացքի` տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտ։ Սուր ցիստիտն առաջանում է գերսառեցումից կամ այլ ագրեսիվ «ագենտի» անմիջական ազդեցությունից։ Սկսվում է հաճախամիզություն, միզելու ժամանակ ցավն ուժեղանում է և դառնում մշտական։ Միզապարկի լորձաթաղանթի վերականգնման բարձր կարողության շնորհիվ բորբոքային պրոցեսների մեծ մասն անցնում է առանց որևէ հետևանքի։ Այդ պատճառով սուր առաջնային ցիստիտի դեպքում կանխատեսումները բարեհաջող են։

 

Սակայն, եթե բուժումը ժամանակին չսկսվի, ցիստիտը կանցնի քրոնիկ ձևի։

 

Քրոնիկ ցիստիտն ընթանում է հաճախակի ախտադարձերով (ռեցիդիվներով)։ Այն դրսևորվում է այնպես, ինչպես սուր ցիստիտը, սակայն հիվանդության ախտանշաններն ավելի մեղմ են արտահայտված։ Միզապարկի քրոնիկ բորբոքման ժամանակ միկրոօրգանիզմները միզածորանի ավշային անոթներով` վերընթաց ճանապարհով, կարող են ներթափանցել երիկամներ և այնտեղ առաջացնել բորբոքային պրոցես։

 

Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, քրոնիկ ցիստիտի պատճառ կարող են դառնալ ուռուցքը, միզուղիների անանցանելիությունը, միզապարկի պալարախտը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է միզապարկի այլ ախտանիշներով պայմանանավորված երկրորդային հիվանդությանը։

 

Սուր ցիստիտի դեպքում հիվանդին նշանակում են անկողնային ռեժիմ։ Մեզի կոնցենտրացիան իջեցնելու և միզապարկից մանրէների, թարախի ու այլ ախտածին նյութերը դուրս հանելու նպատակով նշանակում են առատ հեղուկ (օրը 2-3 լ)։ Անհրաժեշտ է խիստ սննդակարգ պահպանել։ Խորհուրդ է տրվում օրաբաժնից հանել կծու ճաշատեսակները, աղածոները, սոուսները, համեմունքները, պահածոները, ոգելից խմիչքները։ Նախապատվությունը պետք է տալ բանջարեղենին, մրգերին, կաթնամթերքին։ Ջերմային միջոցառումներ նշանակվում են միայն ցիստիտի պատճառները հաստատելուց հետո, քանի որ, երբեմն` օրինակ մակրոհեմատուրիայի դեպքում, տաքությունը կուժեղացնի արյունահոսությունը։

Հիվանդության առաջին օրերին նշանակում են հակասեպտիկ, հակահիստամինային և ցավազրկող միջոցներ։ Սակայն ցիստիտի բուժման հիմնական սկզբունքը հակամանրէական ռացիոնալ թերապիան է։ Այդ պատճառով, սուր ցիստիտի ախտանիշների հայտնվելուն պես, անհրաժեշտ է անհապաղորեն անցկացնել մանրէաբանական ախտորոշում` ինֆեկցիոն «հարուցիչի» հայտնաբերման նպատակով։ Եթե այն հաստատված է, ապա որոշում են նրա զգայունությունը հակամանրէական դեղամիջոցների հանդեպ։

 

Ցիստիտի բուժման ընթացքում մանրէասպան դեղամիջոցների հետ մեկտեղ կիրառում են սուլֆանիլամիդային դեղամիջոցներ, նալիդիքսային թթու, նիտրոֆուրանտոին, ֆուրազիդին։ Վերջին ժամանակներս ազդեցության լայն շրջանակներ ունեցող ամենահաճախակի օգտագործվող սինթետիկ դեղամիջոցներից մեկն է լոմեֆլոքսատին հիդրոքլորիդը, որը հավասարապես արդյունավետ է և՛ սուր, և՛ քրոնիկ ցիստիտի դեպքում։

Քրոնիկ ցիստիտի դեպքում հիվանդության դրական ելքն ավելի քիչ հավանական է, քան սուր ցիստիտի դեպքում։ Բավարար արդյունքներ կարող են ստացվել միայն կոմպլեքս բուժումից և նախատրամադրող գործոնների (օրինակ` անընդհատ սառեցումը) վերացումից հետո։ Ինչպես սուր ցիստիտի դեպքում, այստեղ նույնպես բուժումը անց են կացնում հակամանրէական դեղամիջոցների հանդեպ միկրոֆլորայի զգայունությունը ստուգելուց հետո։ Կիրառում են նաև ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ցիստիտի բուժման ընթացքում պետք չէ անտեսել բուսաբույժների խորհուրդները։

 

ՀԱՃԱԽԱԿԻ ԱԽՏԱԴԱՐՁԵՐ

 

Չնայած այն հանգամանքին, որ պատշաճ թերապիայից հետո հիվանդների մեծամասնության մոտ միզուղիների բորբոքումը հեշտությամբ բուժվում է, ցիստիտը, այնուամենայնիվ, «նենգ» հիվանդություն է։ Այն կարող է հաճախակի ախտադարձեր տալ։ Նույնիսկ համապատասխան բուժման ավարտից մի քանի օր կամ շաբաթ անց ցիստիտը կարող է կրկնվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։

 

Մանրէներն անընդհատ ընկնում են միզապարկ, սակայն դա ոչ միշտ է հանգեցնում ինֆեկցիայի զարգացմանը, քանի որ վերջիններս «լվացվում են» միզապարկից` ներքին մեխանիզմի գործունեության արդյունքում։ Հենց սա է միզապարկի պաշտպանական ֆունկցիաներից մեկը։ Սակայն որոշ կանանց մոտ միզապարկի բնական պաշտպանական մեխանիզմները թուլացած են։ Տեսություններից մեկի համաձայն` միզուղիների ինֆեկցիաներով տառապող մարդկանց մոտ ցիստիտի ախտադարձերի պատճառ կարող է լինել միզապարկի ոչ հաճախակի դատարկումը, քանի որ միզապարկի ներքին մակերևույթի պատերի կառուցվածքն այնպիսին է, որ մանրէները «կպչում» են վերջինիս և մեզի միջոցով դուրս չեն մղվում։ Մեզը միզապարկում երկար պահելը հանգեցնում է նրա չափից դուրս լցվելուն և միզապարկի մկանի թուլացմանը։ Արդյունքում միզապարկն աստիճանաբար «թուլանում» է և բավարար ուժով չի կծկվում` հավաքված մեզն արտամղելու համար։ Եթե միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում, նրանում անընդհատ առկա մանրէները մեծացնում են ինֆեկցիայի զարգացման վտանգը։

 

Ցիստիտի ախտադարձերի հատկապես հակված են տարեց կանայք, քանի որ տարիքի հետ միզապարկը կորցնում է առաձգականությունը և ամբողջությամբ չի դատարկվում։ Դաշտանադադարից (մենոպաուզայից) հետո ընկած ժամանակամիջոցում էսթրոգենի իջեցված մակարդակը նույնպես կարող է բացասաբար ազդել միզապարկի և միզուկի կենսագործունեության վրա։

 

ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՑԻՍՏԻՏԻՑ

 

Մասնագետները համարում են, որ ինֆեկցիայից պաշտպանվելու լավագույն միջոցը միզապարկի լավ «լվացումն» է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մանրէները չհասցնեն նրանում լավ «հիմնավորվել»։ Խորհուրդ է տրվում օրական 2 լ ջուր խմել։ Շոգ եղանակին օգտագործվող ջրի քանակն անհրաժեշտ է ավելացնել։ Միզապարկն անհրաժեշտ է պարբերաբար և ամբողջությամբ դատարկել։ Չի կարելի զուգարան գնալը հետաձգել մինչև այն պահը, երբ միզելու ցանկությունն արդեն «անտանելի է»։

 

Ցիստիտի առաջացմանը դրդող ամենատարածված և ամենահայտնի գործոններից է գերսառեցումը։

 

Եթե անտարբեր չեք թթու դրած բանջարեղենի հանդեպ, կերել եք շատ սուր համ ունեցող կամ տապակած սնունդ, ապա խորհուրդ է տրվում ուտելուց հետո խմել ջրի մեծ քանակություն, որպեսզի միզապարկի պատերը գրգռող նյութերը լինեն առավելագույն չափով «նոսրացված»։ Անթույլատրելի են երկարատև փորկապությունները, որոնք նույնպես նպաստում են ցիստիտի առաջացմանը։ Անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին, խուսափել նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ կրելուց, իսկ դաշտանի ժամանակ հույժ կարևոր է հաճախակի փոխել հիգիենիկ տակդիրներն ու միջադիրները։ Պետք է նկատի ունենալ, որ միզուկի գրգռմանը և ինֆեկցիայի զարգացմանը կարող են նպաստել լոգանքի համար նախատեսված փրփուրներն ու բուրավետ օճառները։

 

Այս «ոչ խորամանկ» օրենքներին հետևելը կօգնի կանխելու ցիստիտը կամ խուսափելու առողջացումից հետո ախտադարձների հավանականությունից։

 

ՑԻՍՏԻՏԻ ԿԱՊԸ ՍԵՔՍԻ ՀԵՏ ԻՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԳՏԵԼ «ՄԵՂՐԱՄՍԻ ՑԻՍՏԻՏ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ԴԱ ԿԱՊՎԱԾ Է ԱՅՆ ԲԱՆԻ ՀԵՏ, ՈՐ ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՆՐԷՆԵՐՆ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԻԶՈՒԿԻ ՄԵՋ։ ԲԱՑԻ ԱՅԴ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ, ՈՐ ՈՐՈՇ ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՑԻՍՏԻՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ։ ԱՅՍՊԵՍ՝ ՀԵՇՏՈՑԱՅԻՆ ԴԻԱՖՐԱԳՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱՆԱՅՔ 2-4 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ՑԻՍՏԻՏՈՎ։ ԴԻԱՖՐԱԳՄԱՅԻ ԶՍՊԱՆԱԿԱՎՈՐՎՈՂ ԵԶՐԱԿԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎԶԻԿԻՆ, ՈՐՆ ՈՒՌՉԵԼՈՎ` ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՄԵԶԻ ԱԶԱՏ ԱՆՑՄԱՆԸ, ԻՍԿ ԴԱ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՆՖԵԿՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. womanjour.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.07.2015

Հարգելի AAAAA, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք ինչ նկատի ունեք առատ հեղուկի հոսք ասելով, այդ հեղուկը միզապարկից եք նկատել, թե հեշտոցից և ինչ բնույթի է եղել: Եթե կա միզապարկի բորբոքում հարաբերության ժամանակ նկատվում է ցավ միզուկի շրջանում: Հնարավոր է ցիստիտի սրացում հարաբերությունից հետո:

KARINE

15.07.2015

HARGELI BJISHK HNARAVOR E MIZAPARKI BORBOQMAN HETEVANQOV HARABERUTYAN @NTACQUM ARAT HEXUK GA?KANACI BUJVEL EM AMEN INCH NORMAL E XNDIRNER CHKAN BAYC AYD HEXUK@ HARABERUTYAN JAMANAK GALIS E HNARAVOR E DA KAPVAC LINI MIZAPARKI HET NAXAPES SHNORHAKALUTYUN.

Կարինե

12.07.2015

Հարգելի բժիշկ խնդրում եմ ասեք` մեզի մեջ կարող են լինել լեյկոցիտներ, և ինչի հետևանք կարող է լինել: Կանխավ շնորհակալ եմ:

AAAAAAAAAAA

10.07.2015

BAREV CEZ BJISHK IM MOT 23 SHABATAKAN HXIUCUN E U HXIUCANS SKZBICEL ANTAT UNECELEM CISTID DIMELEM IM BJSHSHKIN DEXEREN NSHANAKEL XMUMEM BAEC MI OR ERKU OR HETO KRKIN SKSVUMA ESEL CHEM UZUM SHAT DEXERI DIMEM INCH XORURD KTAQ TAN PAEMANERUM ANEM GONE MI QICH TETEVACNI IM VICHAKS, U IM MOT MINCHEV HXIANALS CHEM UNECEL CISTID

Մեդ-Պրակտիկ

07.07.2015

Հարգելի Լուսինե, բարև Ձեզ: Նշված գանգատներն իրոք միզապարկի բորբոքման նշաններ են, ցանկալի է դիմել ուրոլոգի, համապատասխան բուժում ստանալու համար: Ինչ վերաբերում է հղիությանը, ցիստիտը չի կարող հղիության նշան լինել: Հղիության առաջին հավանական նշանը դաշտանի ուշացումն է, քանի որ դեռ դաշտան չեք տեսնում, հղիանալու հավանականությունը քիչ է, սակայն հնարավոր է:

Sona

22.06.2015

Anchap shnorhakal em ....ete ays Amis chhxianam inch xorhurd ktaq dimem bjshki?

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Sona, բարև Ձեզ: Կանոնավոր, 28 օրյա ցիկլի դեպքում ձվազատման օրերը համընկնում են ցիկլի 14-18 օրերի հետ: Ձեր դեպքում կլինի 24.06-28.06 ընկած ժամանակահատվածում: Սակայն կախված օրգանիզմի առանձնահատկությունների հետ կարող են լինել որոշ տատանումներ: 

Vadruhi

20.06.2015

u mekel bijisk jan yes 15 tarekanem

Varduhi

20.06.2015

bjisk jan im mot cistit sracele hajaxamizumem u meza coranc cavuuma inc xorurd ktaq anem arden hoqneelem cenc anqam analicnerem tvelanalizi patasxaner cuycen tvel vvor borboqvaca ujex mrsac anqam dexel xmeci coqnec uxaki mi qic vijaks tetevacrec u hima eli ka u mekel xndrem kaseq cictiti incic karoxe linel baci mrceluc u kextot pahveluc

AAAAAA

18.06.2015

HARGELI BJISHK HNARAVOR E MIZAPARKI BORBOQMAN HETEVANQOV HARABERUTYAN @NTACQUM ARAT HEXUK GA?KANACI BUJVEL EM AMEN INCH NORMAL E XNDIRNER CHKAN BAYC AYD HEXUK@ HARABERUTYAN JAMANAK GALIS E HNARAVOR E DA KAPVAC LINI MIZAPARKI HET NAXAPES SHNORHAKALUTYUN.

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Եթե նախկինում ունեցել է խրոնիկական ցիստիտ, սեռական կյանքով ապրելու հետ նկատվում է ցիստիտի սրացում: Իհարկե ճիշտ չէ առանց հիվանդին տեսնելու նշանակել դեղորայքային բուժում: Այդ պատճառով ճիշտ կլինի դիմել տեղի ուրոլոգներին և ստանալ լիարժեք բուժում: Սակայն վիճակը մեղմացնելու համար կարող եք կիրառել հետևյալ փորձված ժողովրդական միջոցները. կայքի հղումը ներկայացնում ենք ստորև.

 

http://proverenovekami.ru/index/lechenie_cistita/0-133

Մեդ-Պրակտիկ

15.06.2015

Հարգելի Taguhi, բարև Ձեզ: Նման դեպքում միանշանակ հարկավոր է հակաբիոտիկոթերապիա, մոտավորապես երկու շաբաթ:  Հարկավոր է որոշել զգայունություն հակաբիոտիկի հանդեպ, ցանկալի է նաև ստանալ պրոբիոտիկներ, օրինակ լինեքս, նարինե և այլն: Հնարավոր է բուժումը երկարատև լինի, սակայն ճիշտ ընտրված հակաբիոտիկի դեպքում արդյունքը դրական կլինի:

Լուսինե

14.06.2015

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, խնդրում եմ պատասխանեք։ Ես կասկածում եմ, որ ինձ մոտ ցիստիտ է։ Ունեմ հաճախամիզություն, որը ավարտվում է սուր ցավով ձվարաններում։ Ուրիշ բողոք չունեմ։ Հիմա չգիտեմ, հնարավո՞ր է, որ դա հղիության նշան լինի, թե՞ կարող է միզածորանի բորբոքում լինի։ Ասեմ նաև, որ ես կերակրող մայր եմ, երեխաս 6 ամսեկան է, բայց դեռ դաշտան չեմ տեսնում։ Իսկ սեռական հարաբերություն ծննդաբերությունից հետո ունեցել եմ հունիսի 7-ից հետո, ամուսնուս արտասահմանում գտնվելու պատճառով։ Նախապես շնորհակալություն։

Varduhi

11.06.2015

Astvac ani bjisk jan mersi shatttttttttttttt

Sona

11.06.2015

Shat shnorhakalutyun Mek harc Evs : dashtan tesel em 11.06.2015 in xndrum em aseq hxianalu barenpast orer@ voronq en? Xndrum em vorqan hnaravora shut patasxaneq... Shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

11.06.2015

Հարգելի Varduhi, եթե նկատի ունեք հաճախամիզությունը, ապա ինչպես նշեցի նախորդ պատասխանի մեջ, այն բնորոշ է միզապարկի բորբոքմանը: Եթե արդեն ստանում եք դեղորայքային բուժում, վիճակն աստիճանաբար կլավանա, անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

08.06.2015

Հարգելի Sona, բարև Ձեզ: Չորս ամիսը անհանգստացնող ժամկետ չէ չհղիանալու համար: Մեկ տարի և ավելի կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում հղիության բացակայությունը նոր կհամարվի չբերություն, կարիք չկա այժմ որևէ դեղորայք ընդունել, հատկապես եթե չգիտեք ունեք խնդիր,  թե ոչ: Ինչ վերաբերում է ցիստիտին, ապա այն չի կարող չբերության պատճառ լինել: Դուք նշում եք, որ նախքան ամուսնանալն ունեցել եք ցիստիտ, սեռական կյանքով ապրելու սկզբնական շրջանում նկատվում է ցիստիտի սրացում:

Anahit

06.06.2015

Barev dzez ,quyrs amusnacel e areden mek shabat e ,nra mot sksvel e cistit ev shat vat e iren zgum ,ir mot naxqan amusnanal@ krkin exel ayd cistit@ mrsacneluc ,bayc hima aveli djvar e tanum ,inch xorhurd ktaq ,na amusnacel e erkric durs ,ev der bjshki chi dimell,inch xorhurd ktaq na ani?Kanxav shnorhakalutyun

Taguhi

05.06.2015

barev dzez...bzhishk im mot ka hachaxamizutyun .mizeluc cav ev heto el cav@ erkar zhamanak chi ancnum,mizukum an@ndhat cav ka uzhex....handznel em mezi bak analiz patasxan@ E.coli 10 7-10 8..sa liarzheq buzhvume ???inch anem ??/

Varduhi

31.05.2015

BAYC ARDEN 1 SHABAT @TENCEM BAYC @TENC MI QANI ROPEYOV U ELI ANCNUMA KAROXA GNALOV VIJAKS VATANA?

Sona

30.05.2015

Hargeli bjishk es 18 tarekan em ... Amusnacac em u arden 4 amise chem hxianum naev nshem vor qronik cistit em tanum shurj 6 amise... Da kap uni vor chem hxianum? Amen dexamijoc porcel em sakayn apardyun...

Մեդ-Պրակտիկ

28.05.2015

Հարգելի Varduhi, հաճախամիզությունը միզապարկի բորբոքման ամենաբնորոշ նշաններից է, անհանգստանալու կարիք չկա, բուժման ֆոնի վրա աստիճանաբար դրանք կանցնեն, հատկապես, եթե արդեն նկատում եք դրական դինամիկա:

Varduhi

23.05.2015

u mekel bjisk jan im mot cictiti or mi anqam lini te che mi anqam gnum mezumeme mi qic ancnuma 1 jam kam 2 mi xosqov heto tetevi mec xududa gali gnum mezumeem heto heli xududa galis u heto yes el inc chem pahum praglatkayem dnum u dra vra mezum mi qic ancnuma 10s rope ancnuma eli cistits ancnuma u fsyo bayc en jamnakva vra dexeric heto tetevacela vijaks

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի Varduhi, ստորև ներկայացնում են հղումներ, որտեղ կգտնեք ցիստիտի բուժման ավանդական միջոցներ.

 

http://cistit.info/18

http://www.ayzdorov.ru/lechenie_cistita_narsredstva.php

 

Varduhi

18.05.2015

shnorakalutyun bjisk jan isk mek mek cictiti xoracman depqum aranc bjishki mot aycelutyan inch xorhurd ktayq aney

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի Varduhi, Ձեր ընդունած դեղորայքը օրգանիզմում ենթարկվել է մետաբոլիզմի և օրգանիզմից դուրս է եկել մեզի միջոցով, իսկ մեզի գույնի մգացումը պայմանավորված մեզի մեջ  մետաբոլիզմի արգասիքների առկայությամբ: Անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

09.05.2015

Հարգելի Elen, տարբեր կանանց մոտ հարաբերության ավարտը տարբեր կերպ է ընկալվում, և ոչ բոլոր դեպքերում է, որ կինը զգում է սերմնաժայթքումը: Նույնիսկ նույն կինը կարող է մեկ անգամ զգալ, մյուս անգամ չզգալ, դա նորմալ է: Ինչ վերաբերում է ամուսնուն, նրա համար սեռական հարաբերությունն ավարտվում է սերմնաժայթքմամբ և հեշտանքով, որը կարող է չհամընկնել Ձեր հեշտանքի հետ:

Varduhi

05.05.2015

bjisk jan es dexeric heto im mez ahavor dexina et incha nsanakum

Մեդ-Պրակտիկ

04.05.2015

Հարգելի Varduhi, նշված դեղերը մեծ մասամբ էֆեկտիվ են ցիստիտ դեպքում: Սակայն հնարավոր է միզապարկում լինի բակտերիաների աճ, և նշված միջոցները էֆեկտիվ չլինեն: Այդ դեպքում հարկ կլինի կատարել մեզի բակտերիոլոգիական քննություն, ցանքս և որոշել զգայունությունը կոնրետ հակաբիոտիկի նկատմամբ:

Elen

04.05.2015

Hargeli bjishk shnorhakalutyun patasxani hamar...mek harc evs ete kareli e....Bjishk jan serakan haraberutyan jamanak es zgum em vor sermnajaytqum katarvum e bayc linum en paher erb 4em zgum isk amusins asum e vor 4i zgum im hangstanalu paher@(aysinqn serakan haraberutyan avart@) da in4i het karox e kapvac linel

Կարդացեք նաև

Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Ուռուցքաբանություն
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am

Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...

Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am
Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am

Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...

Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am
Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am

Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...

Ախտորոշում
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզի գույնը

Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...

Ախտորոշում
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am

Նեֆրոպտոզը  (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...

Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է դիալիզը:

Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...

Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am
Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...

Երիկամն ու էմոցիաները. urolog.am
Երիկամն ու էմոցիաները. urolog.am

Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...

Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am
Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am

Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...

ԿԻՆ: Հիվանդություններ
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...

Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am
Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am

Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ